Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիպլոմներ՝ միջազգային մրցույթից

Պաշտոնական
MHM0115528

«Լիդիցե  46-րդ» ամենամյա միջազգային նկարչական և դեկորատիվ արվեստի մրցույթը  կայացել է «Ջուրը՝ ոսկուց առավել» խորագրի  ներքո, որն ընտրվել էր Չեխիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի  կողմից՝  նկատի  ունենալով խմելու ջրի պակասի, երաշտի  և կլիմայի փոփոխության  հետ կապված գլոբալ  խնդիրները: 2018թվականին ցուցահանդես-մրցույթին  մասնակցել են 79 պետություն, ներկայացվել է՝ 29967 աշխատանք: Մասնագիտական միջազգային ժյուրիի  կողմից  շնորհվել է՝ 1246 մրցանակ, 67 պետությունների ներկայացուցիչների: Ժյուրիի գլխավոր մրցանակը՝ «Ապակե  Ներկապնակները» հանձնվել է՝ Օպավա քաղաքի Տ.Գ. Մասարիկայի հիմնական դպրոցին  և Սլովենիայի  Ռոգաշովցի քաղաքի՝  Ս. Յուրիի անվան  դպրոցին: 2018թվականին  Հայաստանի Հանրապետությունից  Չեխիայի  Հանրապետություն է ուղարկվել  թվով 305 աշխատանքներ, որից 69 միայն Դիլիջանի Հովհաննես  Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցից:  Այսպիսով , 2018 թվականին՝  Լիդիցե 46-րդ միջազգային  մրցույթից,  Հայաստանի Հանրապետությունն  ունի՝ 13 դիպլոմակիր երեխաներ և  մեկ  մեդալ: Հայաստանի Հանրապետության  այս  տարվա  մրցանակակիրների պարգևատրման արարողությունը  կայացավ՝  Հայաստանի Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտում: Ողջույնի խոսքով հանդես եկավ և երեխաներին  շնորհավորեց  ՀՑԹԻ փոխտնօրեն՝  Լուսինե Աբրահամյանը: Իսկ միջոցառումը  կազմակերպել  էր Հայաստանի Հանրապետությունում  Չեխիայի Հանրապետության արտակարգ և  լիազոր դեսպան, պարոն՝  Պետր  Միկիսկան: Մրցանակները երեխաներին  հանձնեց դեսպան  պարոն Պետր  Միկիսկան: Իսկ արդյունքում  Դիլիջանի գեղարվեստի դպրոցի աշակերտներ՝  Մարիամ  Հակոբյանը,  Արեն  Ասատրյանը, Ալիկ  Մարկարյանը, Տագուհի  Սողոյանը  և  Գեորգի  Թորոսյանը  արժանացել են  դիպլոմների  և  նվերների:  Իսկ Գեղարվեստի դպրոցը՝ լավագույն  գրաֆիկական և գեղանկարչական  աշխատանքների  հավաքածուի  համար  արժանացել է՝ Վարդ մեդալի: Միջոցառման  ժամանակ հատուկ շնորհակալություն  հայտնվեց դեսպանի կողմից  նաև վերոնշյալ  աշակերտների  ուսուցիչներ՝ Սոֆյա  Պարանյանին, Նազիկ  Պարանյանին և  տնօրեն՝ Հրեղեն  Գասպարյանին, կարևորելով  երկար  տարիների արդյունավետ  համագործակցությունն  ու  մասնակցությունների  արդյունքում՝  դպրոցի  ձեռքբերումները: