Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա իրականացրեցին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից բողոքի ակցիան` նրան ազատ արձակելու պահանջով: Նշենք, որ  Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խումբը ազդարարել է հանրահավաքային պայքարի փուլ սկսելու մասին:  Հավաքի կազմակերպիչ Արմեն Մինասյանը իրենց մոտեցող ոստիկաններին հորդորեց  ուշադիր լինել հատկապես իրենց շուրջը պտտվող  սադրիչների նկատմամբ, որպեսզի բախումներից խուսափեն։ Հավաքի կազմակերպիչները չպատասխանեցին լրագրողների հարցերին՝ նշելով, որ իրենք որևէ բան չեն ասի, ավելին՝ հորդորեցին լրագրողներին ընդամենը կողքից հետևել իրադարձություններին և չխանգարեն, որ մարդիկ միանան ակցիային։ Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի դատախազություն։  Ցուցարարների ձեռքին կան հայերեն և անգլերեն պաստառներ՝ «Հայաստանի երկրորդ նախագահը՝ քաղբանտարկյալ #1», «Քաղբանտարկյալ #1», «Կողմնակալ արդարադատություն» գրություններով։  Ոստիկանների մի մեծ խումբ հսկում են Գլխավոր դատախազության մուտքը։    [caption id="attachment_1653637" align="alignnone" width="700"] ?????? ????????? ?????????? ?????? ??????? ????????????? ???[/caption]   [caption id="attachment_1653638" align="alignnone" width="700"] ?????? ????????? ?????????? ?????? ??????? ????????????? ???[/caption]   [caption id="attachment_1653639" align="alignnone" width="700"] ?????? ????????? ?????????? ?????? ??????? ????????????? ???[/caption]