Մեղքը չի ընդունում. Մանվել Գրիգորյանի փաստաբան (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում քննվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը: «Մեղքը չի ընդունում, բայց եթե կան արարքներ, որը թեև ինքը չի կատարել, այսինքն՝ մեղսագրվում են արարքներ, որոնց մեջ արհեստականորեն մեղադրվել են ընտանիքի անդամները: Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ պատրաստ է նաև դրա համար պատասխանատվություն կրի, եթե կա այդպիսի բան, ինչն իրեն հայտնի չէ»,- հայտնեց Մկրտչյանը: Դատապաշտպանը նշեց, որ մեղադրանքի լրացում չի եղել: Ըստ դատապաշտպանի՝ ռեժիմով հաց չստանալն ու դեղերը չընդունելն էին բերել առողջական վիճակի վատացման: Սակայն նշեց, որ վիճակն արդեն կարգավորվել է: 20 միլիոն դրամ գրավի միջնորդությունը ներկայացվել է: «Կան նաև հարազատներ, ընկերներ, մարտական ընկերներ, որոնք որ իրենց համեստ լուման կունենան»,- մանրամասնեց փաստաբանը: Վերջինս հնարավոր է համարում, որ դատավոր Մարինե Մելքոնյանի վրա ճնշում գործադրվի վարույթ իրականացնող մարմնի կողմից: Անդրադառնալով քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հայտարարությանը՝ Մանվել Գրիգորյանի եղբոր որդիների վերաբերյալ, ասաց, որ 30 տարի անց այդ հայտարարությունն անիմաստ է և այդ հարցով թող փաստաբանները զբաղվեն: Որոշման հրապարակումը տեղի կունենա վաղը։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: