Արդյունաբերողների միության ցավակցությունը Մաքսիմ Հակոբյանի մահվան կապակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՑավով տեղեկացա, որ 69-րդ տարում կյանքից հեռացել է Մաքսիմ Հակոբյանը:
Մարդ, ընկեր և գործընկեր, նվիրյալ գործարար,ով տարիներ շարունակ իր աշխատանքով անգնահատելի ներդրում է ունեցել Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայացման ու զարգացման գործում՝դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության առաջընթացին:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների և անձամբ իմ անունից խորապես վշտակցում եմ Մաքսիմ Հակեբյանի
ընտանիքին և հարազատներին: Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը:
Հարգանքով,
ՀԱԳՄ նախագահ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ