Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տատն իր թեկնածու թոռան անունը քվեաթերթիկում չի գտել (տեսանյութ)

Հասարակություն
1544357871_hexine_32_58

 

Գյումրու թիվ 32 դպրոցում տեղակայված 31/58 ընտրատեղմասում վիճաբանություն է տեղի ունեցել: Ընտրողներից մեկը քվեաթերթիկները վերցնելուց եւ քվեախցիկ մտնելուց հետո նկատել է, որ իր նախընտրելի թեկնածուի անունը քվեաթերթիկում չկա:

Դրանից հետո տարեց կինը դուրս է եկել ու փորձել պարզել՝ ինչն է պատճառը: Ըստ վերջինիս, հանձնաժողովի անդամներից մեկը վերցրել է այդ քվեաթերթիկն ու տվել մեկ ուրիշը: Հանձնաժողովի նախագահը պնդում է, որ կինը վերցրել է 10-րդ քվեաթերթիկը, որում իսկապես համարներից մեկը չի եղել: Բայց ընտրող տատիկն էլ ասում է, որ իր վերցրած քվեաթերթիկը 11-րդն է եղել:

Մանրամասն՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում