Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արևելյան գործընկերության խորհրդարանների գլխավոր քարտուղարները՝ Ծիծեռնակաբերդում

Պաշտոնական
ffff

Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 7-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 1915թվականի Հաղոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Գլխավոր քարտուղարները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Հուշամատյանում։ Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Պետրո Բոդնարը նշել է. «Անչափ ցնցված եմ։ Մենք պետք է լավ հիշենք մեր պատմությունը եւ ամեն ինչ անենք, որպեսզի նման ողբերգություններն ապագայում այլեւս չկրկնվեն»։