Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ Գլխավոր Քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ

Պաշտոնական

70 տարի շարունակ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»-ըգլոբալ փարոս է եղել՝ լույս սփռելով արժանապատվության, հավասարության և բարեկեցության համար…և հույս բերելով խավարին: Հռչակագրում ամրագրված իրավունքները կիրառելի են բոլորի համար՝ անկախ ռասսայից, հավատից, բնակության վայրից կամ որևէ այլառանձնահատկությունից: Մարդու իրավունքները համընդհանուր են և հարատև: Դրանք անքակտելի են։ Հնարավոր չէ առանձնացնել և ընտրել քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային իրավունքներ։ Այսօր մենք նաև պատվում ենք մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր վտանգում են իրենց կյանքը հանուն մարդկանց պաշտպանության՝ չնայածավելացող ատելությանը, ռասիզմին, անհանդուրժողականությանը և ճնշմանը: Իրապես, մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում պաշարման մեջ են գտնվում: Համամարդկային արժեքները քայքայվում են: Օրենքի գերակայությունը թուլանում է: Առավել քան երբևէ, այսօր մեր համընդհանուր պարտավորությունը հստակ է: Ելնե՛նք հանուն մարդու իրավունքների՝ բոլորի համար և ամենուր: Շնորհակալություն: