Րաֆֆի Հովհաննիսյանի ցավակցական գիրը
ՍՈւ-25 ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ զոհված օդաչուների ընտանիքներին, հարազատներին, ծառայակիցներին եւ ողջ հայ ազգին ուղղված ցավակցական հեռագիր է հղել Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Խորը վշտով ընդունեցի Շիրակի մարզում տեղի ունեցած` Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման ողբերգական բոթը: Ավիավթարի հետեւանքով զոհվել են ուսումնամարզական թռիչք իրականացնող մեր երկու ամենափորձառու սպաները` 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը: Ցավը մեծ է ու անսփոփելի: Հայաստանի զինված ուժերի եւ ողջ հայ ժողովրդի համար այս ծանր կորստի կապակցությամբ խորազգաց իմ ցավակցություններն եմ հայտնում վթարված ինքնաթիռի օդաչուների ընտանիքներին, մերձավորներին, ծառայակիցներին ու համայն հայությանը: Թող հավիտենական լույսերի մեջ հանգչեն նրանց շենշող հոգիները»: