Ցավի թևեր
2018թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Զինված ուժերն ունենցան անդարձ կորուստ: Ավիապատահարի հետևանքով զոհվեցին 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Մանուկյանը: Հայկական Զինված ուժերում յուրաքանչյուր ծառայող, անկախ յուր դիրքից, ռազմական ոլորտում կատարած յուր աշխատանքից, ով իր ներդրումն ունի Ազգային բանակի ամրապնդմանն ու զորացմանը անգնահատելի է: Դուք մեր երկինքը ջինջ ու խաղաղ պահող մարտիկներն եք եղել: Մարտիկներ, ովքեր, ճակատագրի կամոք, զոհ դարձան դժբախտ պատահարի: Անչափելի է կորստի ցավը, ձեր գործի նվիրյա՛լ հայորդիներ: Այս ծանր ժամին մեր խորին վշտակցությունն ենք հայտնում մահացած օդաչուներ Արմեն Բաբայանի և Մովսես Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մեր՝ զորակցությունն ու մխիթարանքը: Անդառնալի է կորուստը, անմեկնելի՝ վիշտը… մեր խոնահումը: «Երկիր Ծիրանի» կուսակցություն