Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունից 5 օր առաջ. Սերժ Սարգսյանի չակերտավոր նվաճումները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-cllollage

Ի՞նչ կարևոր լուր հայտնեց իր թիմակիցներին Գագիկ Ծառուկյանը 2017-ի քվեարկությունից 5 օր առաջ։ Ինչո՞ւ էր 2017-ի ընտրությունից 5 օր առաջ Արման Մուսինյանը համոզված, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագիրն արժանանալու է ընտրողների վստահությանը։ Սերժ Սարգսյանի ո՞ր չակերտավոր նվաճումներն էր թվարկում 2017-ի ընտրությունից 5 օր առաջ Արմեն Մարտիրոսյանը։ Ի՞նչ առիթով 2012-ի քվեարկությունից 5 օր առաջ Սերժ Սարգսյանն արտաբերեց «սիրուն չի Տարոն ջան» արտահայտությունը։ 2012-ի ընտրությունից 5 օր առաջ որտե՞ղ էր Գագիկ Ծառուկյանը ներկայացնում, թե ինչպիսին պետք է լինի ճշմարիտ քաղաքական գործիչը։ Ի՞նչ կարևոր գործ գլուխ բերվեց ամերիկացիների աջակցությամբ 2007-ի ընտրությունից 5 օր առաջ։ Ինչո՞ւ 2003-ի քվեարկությունից 5 օր առաջ եթերազրկվեց Ալավերդիի հեռուստատեսությունը։ Ո՞վ էր 1999-ի ընտրությունից 5 օր առաջ գլխով երդվում, որ իր կուսակիցների մեջ կաշառակերներ չկան։ Ո՞ր քաղաքական գործչին այդ օրը ջերմ ընդունելության արժանացրին, բայց ասածները կասկածի տակ առան։ Ինչո՞ւ 1995-ի քվեարկությունից 5 օր առաջ չեղարկվեց Ռուբեն Հայրապետյանի թեկնածության գրանցումը։ Բոլոր հարցերի պատասխաններն՝ առաջարկվող տեսանյութում   Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել վիկտորինայի հարցերին։