A
A
ՀՀ նախագահի հրամանագրով Սնանկության դատարանի նախագահ է նշանակվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սնանկության դատարանի նախագահ է նշանակվել Գարիկ Ավագյանը: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-142 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գարիկ Ավագյանին նշանակել Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»,- ասաց նա: