Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ահազանգեր կան

Պաշտոնական
dataxaz-1

Առերևույթ ընտրական հանցագործության մասին տվյալներ պարունակող 15 ահազանգեր ստուգվում են, 6 դեպքով նախապատրաստվում են նյութեր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ  ընտրությունների նախընտրական շրջանում, նոյեմբերի 30-ի դրությամբ, ՀՀ  գլխավոր դատախազությունում ուսումնասիրված՝ ենթադրյալ ընտրական  հանցագործությունների վերաբերյալ ահազանգման դեպքերից 25-ով ձեռնարկվել են  ստուգողական միջոցառումներ, կամ ապահովվել են քրեադատավարական համապատասխան  ընթացակարգեր:   Դրանցից 19-ը եղել են ԶԼՄ-ների  մոնիթորինգի արդյունքում առանձնացված  ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ առերևույթ տեղեկություններ  պարունակող հրապարակումներ, 1-ական՝ հաղորդումներ, որոնք ստացվել են  ԿԸՀ-ից, պատգամավորության թեկնածուից և ընտրություններին մասնակցող  կուսակցությունից, իսկ 3-ը եղել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն  ներկայացված հաղորդումներ: Նշվածներից 15-ը, որոնք պարունակել են ենթադրյալ ընտրական բնույթի  հանցագործությունների վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի  տեղեկություններ, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն, որոնցով իրականացվում են  ստուգողական գործողություններ:   6 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով  սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Մնացած 4 ահազանգերի ուսումանսիրությամբ դրանցում բացակայել են առերևույթ  ընտրական բնույթի հանցագործությունների հատկանիշները: Հիշեցնենք, որ կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների  նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների  վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը  գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա  նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության  նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու  նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել և գործում է աշխատանքային  խումբ՝ ՀՀ գլխավոր դատախազի ղեկավարությամբ: