Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն դաշտը փորձել է սև ու սպիտակի բաժանել. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
AramSargsyan

Ներդրումներ բերելու համար պետք է ստորագրել եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը։ «Ներդրումներ կան Եվրոպայում, Ռուսաստանը, Ղազախստանը ներդրումների հնարավորություն չունեն»: «Մենք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանի պնդմամբ Ռուսաստանը չի էլ ցանկանում Հայաստանում ներդրում անել. «Ռուսաստանն այս երկրում պարտքի դիմաց գույք է վերցնում, էն ինչն արժեք ունի ու թանկ է, վերցնում է գազամուղները, էներգահամակարգը»: Այդուհանդերձ «Մենք» դաշինքը չի առաջարկում անմիջապես դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Առաջարկում ենք քայլ առ քայլ նոր միջավայր մտնել»: Արամ Սարգսյանն անդրադառնում է քարոզարշավի ընթացքին, ՀՀԿ - «Իմ  քայլը» առճակատումը նա  պայմանավորում է պարզ տեխնոլոգիաների կիրառմամբ. «Հանրապետականը դաշտը փորձել է բաժանել սև ու սպիտակի, իրենց նկարներն էլ էն էդպիսին, փորձում են ասել, որ դաշտում միայն հանրապետականն է ու ՔՊ-ն, այլ ուժեր չկան»: Համամասնական ցուցակի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանն էլ նշում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փոփոխման և վերանայման մասին. «Օրինակ, երբ որ Հայաստանի սահմանները խոցվում են Ադրբեջանի կողմից, ՀԱՊԿ-ը պարտավոր է դրան արձագանքել»: ՄԵՆՔ դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջինը՝  Հայաստան» կարգախոսով: