Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամանակակից գրքի քննարկում

Հասարակություն
nane

Հայ ժամանակակից գրող, երաժիշտ և ՏՏ ոլորտի մասնագետ Արտյոմ Գրիգորյանը այցելեց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր։ Նա երկու գրքերի հեղինակ է՝ «Դիսպերսիա» և «Գնացք դեպի արևմուտք», 2016-ին ստեղծել է Mad paradox երաժշտական ռոք խումբը։ Աշակերտները քննարկում էին 2013 թվականին տպագրված «Դիսպերսիա» հոգեբանական գիրքը, որը նաև հաղթող է դարձել Օրանժի «լավագույն վեպ» մրցանակին։ Այս հանդիպումը նպատակ ուներ երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել դեպի ժամանակակից գրականությունը։ Քննարկման ավարտին առաջարկվեց ուսումնասիրել թեման գրականության դասերի ընթացքում։ Առաջարկը սիրով ընդունվեց և դարձավ առաջին մեծ քայլը դեպի ժամանակակից գրականության տարածում։ Հեղինակը ներկայացրեց, թե ինչպես է գիրքը ստեղծվել, պատմեց հերոսների իրական ու մտացածին հատկանիշների մասին, սակայն այդպես էլ չներկայացրեց, թե ինչպես է նա պատկերացնում գրքի ավարտը. «Եթե ես ասեմ, թե ինչպես եմ ես պատկերացնում, դուք կկորցնեք առեղծվածն ու հետաքրքրությունը։ Թրիլլերի հիմնական նպատակը հենց այն է, որ թույլ տա ամեն ընթերցողին սեփական ձևով պատկերացնել ավարտը։ Եթե ես իմ ընթերցողներին հանգեցնեի միևնույն կետին, գիրքը նրանց մտածելու տեղիք չէր տա ու կարդալու ցանկություն չէր առաջանա»։ Բացի այդ, մասնագիտական ընտրության դժվարություն ունեցողները, իրենց առաջ ունեցան մի մարդու օրինակ, որ միաժամանակ աշխատում է տարբեր ոլորտներում և հաջողության հասնում։ Խորհուրդ գրողից՝ պետք չէ հրաժարվել արվեստագետ լինելուց, նույնիսկ եթե մասնագիտությամբ ծրագրավորող ես։