Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերին

Պաշտոնական
zorakoch

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Որոշմամբ սահմանվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: Մասնավորապես, հայտարարվել է 2018 թ. դեկտեմբեր - 2019 թ. հունվար ամիսներին ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին  լրանում  է մինչև 2018 թ.  դեկտեմբերի 31-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Գործադիրը որոշել է  Շիրակի և  Լոռու մարզերում  դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել դեկտեմբերի 15-ը` շաբաթ օրը: Կառավարության մեկ այլ որոշմամբ 2019 թ. փետրվարի 17-ին Շիրակի մարզի Աշոցք համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: