Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը կփոխվեն (տեսանյութ)

Պաշտոնական
TM_1777

Կառավարության նոյեմբերի 29-ի նիստում գործադիրը հավանություն տվեց օրենքի նախագծի, որով առաջարկվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին»  որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`  «18000» թիվը և 6-րդ ենթակետում «24000» թիվը փոխարինել «25500» թվով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` «16000» թիվը փոխարինել «25500» թվով. «21500», «19000» և «16000» թվերը փոխարինել «25500» թվով. «16000» թիվը փոխարինել «25500» թվով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: