A
A
Հիմա էլ կենդանաբանական այգու կոկորդիլոսն է սատկել
Կենդանաբանական այգում նեղոսյան կոկորդիլոսի անկման դեպք է գրանցվել, այդ մասին «Ա1+»-ին տեղեկացրեց այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը։ «Կենդանուն հայտնաբերել ենք առավոտյան՝ սատկած: Թե որն է եղել իրական պատճառը, կդժվարանամ ասել, ամեն ինչ կպարզվի դիահերձումից և լաբորատոր փորձաքննություններից հետո»,- ասաց նա: Ռուբեն Աբրահամյանը հերքեց տեղեկությունը, թե կենդանուն խնամողն աշխատանքից ազատվել է: Հիշեցնենք, որ սա կենդանիների միակ անկման դեպքը չէ կենդանաբանական այգում: Նոյեմբերի 13-ին այգու զեբրն էր անկել: Լաբորատոր հետազոտության տվյալներով, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։