Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնացքը չի կարողացել կանգնել, ռելսին նստած տղամարդն էլ չի լսել շչակը. shamshyan.com

Հասարակություն
gnacq

Այսօր՝ նոյեմբերի 25-ին Ժամը 20:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 62-ամյա Սամվել Ամիրջանյանը՝ 1620 ВЛ 10 – 1610 էլեկտրաքարշով բեռնատար գնացքը վարելու ընթացքում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գնացքի գծերի վրա նկատել է մի տղամարդու, ով նստած է եղել ռելսին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Ամիրջանյանը երկար ժամանակ ձայնային ազդանշան է արձակել ու այդ ընթացքում էլ փորձել է արգելակել, սակայն փորձը ցույց է տալիս, որ նման հեռավորության վրա անհնար է արգելակել: Քաղաքացին հայտնվել է գնացքի անիվների տակ: Օպերատիվորեն ժամանել է Երևանի Երևանի 1-03 շտապօգնության թիվ 74 բրիգադը, ովքեր արձանագրել են, որ քաղաքացին տեղում մահացել է:  shamshyan.com