Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքներ համաներման ակտի կիրառման մասով. Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ

Պաշտոնական
S3200016

Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ․ բողոքների որոշ մասը վերաբերել է ընդունված   համաներման ակտի կիրառմանը Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի   16-ին և 22-ին չհայտարարված այցեր են իրականացրել «Նուբարաշեն»,   «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված շուրջ 26 անձի   հետ: Բողոքների որոշ մասը վերաբերել է ընդունված համաներման ակտի   կիրառմանը: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող  անձանց բժշկական սպասարկման հարցերը: Բարձրացված խնդիրները քննարկվել են  քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի, ինչպես նաև բժշկական  սպասարկման բաժնների ներկայացուցիչների հետ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն   առանձնազրույցներ են ունեցել նաև հացադուլ հայտարարած թվով 5 անձի հետ։ Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման   կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում  կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին