Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհների վիճակի մասին կարելի է տեղեկանալ շուրջօրյա գործող հեռախոսահամարով

Պաշտոնական

Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և  Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի է Վարդենյանց լեռնանցքը,  տեսանելիությունը 50-60 մետր է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի  վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են  ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33  տեղեկատու հեռախոսահամարով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն