Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավազակային հարձակում դեղատանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
police6

Նոյեմբերի 14-ին, ժամը 2-ին ոստիկանություն դիմած դեղատներից մեկի գիշերային հերթապահը հայտնեց, որ շուրջ մեկ ժամ առաջ մեկը մտել է Աճառյան փողոցի դեղատուն ու դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել 156.000 դրամ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ մոտ 2 ժամ անց հանցագործությունը բացահայտվեց: Ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Ավանի բաժանմունք բերման ենթարկվեց Ավանի բնակիչ 1982 թվականին ծնված Էդուարդ Մելքոնյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Էդուարդ Մելքոնյանը ձերբակալված է: Դեպքին առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում: