Ավտոներկրողները պահանջում են վերանայել մաքսային վճարները (տեսանյութ)
Ավտոներկրողները հավաքվել են Պետական եկամուտների կոմիտեի դիմաց՝ պահանջելով վերանայել մաքսային վճարները։ «Խնդիրը երեսուն տոկոսի մասին է, որը Opel-ները, Mercedes-ները երեսուն տոկոսով ավելի էժան են անում մաքսազերծումը, մյուս մեքենաները ավելի թանկ են անում»,- ասում են ավտոներկրողները: Նրանք իրար հերթ չտալով ՊԵԿ ներկայացուցչին տեղեկացրին նաեւ, որ Նորագավիթի ավտոմաքսատանը մեքենաների համար նախատեսված տարածքը շատ փորք է, դժգոհեցին նաեւ ՃՈ աշխատանքից: Ավտոներկրողները պնդում են, եթե ՃՈ աշխատի նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին, հերթեր չեն լինի։ Ավտոներկրողների 11 կետից բաղկացած պահանջից մեկ խնդրին լուծում տրվել է, տեղեկացրեց ՊԵԿ ներկայացուցիչը։ «Տիկին ներսիսյան, ուրեմն սխալմունքը հայտարարագրի 50 հազար դրամն է, իսկ դուք գիտեք, որ դա վերանայել ենք արդեն՝ առաջին անգամ սխալ ներկայացնելը պարզապես զգուշացում է լինելու»,-ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: ՊԵԿ աշխատակիցը արդյունավետ լինելու համար ավտոներկրողներին առաջարկեց իրենց բողոքը գրավոր ներկայացնել, առաջարկն ընդունվեց։