Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շարմազանովը մեծ-մեծ խոսում է, որ ինքը կոռուպցիայի մեջ չի եղել, բիզնես չի ունեցել (էդ հլը հարց է)». Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Հասարակություն
davit-sanasaryan

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարմազանովը մեծ-մեծ խոսում է, որ ինքը կոռուպցիայի մեջ չի եղել, բիզնես չի ունեցել (էդ հլը հարց է). մեկդ հիշացրեք թող չմոռանա, որ երկիրը թալանող ուժի խոսնակն է եղել, երկիրը քանդող ուժի արածները լղոզողն է եղել, ինչն ավելի ծանր է, քան բիզնես ունեցող ու հարկ չվճարող որևէ բիզնեսմեն կամ մանր ու միջին կոռուպցիոներ»։ Դավիթ Սանասարյանի այս հրապարակմանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը: Վերջինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ բռնվեք. «Ժառանգությունից» թռած, Րաֆֆի Հովհաննիսյանին դավաճանած Սանասարյան Դավիթը ոչ ավել ոչ պակաս պատասխանել է Շարմազանովին: Ուրեմն պաշտոնապես պահանջում եմ Սանասարյանից ստուգել բոլոր պետական գնումները և հայտարարել` Շարմազանովը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցել է, թե՝ ոչ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Շարմազանովը պետական բյուջեից որևէ լումա չի յուրացրել, որևէ պետական գնման գործընթացի չի մասնակցել` ոʹչ ուղղակի, ոʹչ անուղղակի: Եթե հակառակը կարող ես ապացուցել, ապացուցի, եթե չէ, ուրեմն օդում մի տվայտվի ու ներողություն խնդրի: Հ.Գ. Մոռացա հարցնեմ «Սորոսը» ոնց ա՞, «Սորոսը»...»: