Հակաբիոտիկների սխալ օգտագործումից մինչ 2050 թվականը կարող է տասը միլիոն մարդ մահանալ
Նոյեմբերի 12-ից 16-ը կանցկացվի հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը։ Այդ առիթով սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հակազդման ծրագիրը: ԱՀԿ հաշվարկներով՝ եթե չիրականացվեն համապատասխան միջոցառումներ, հակամարէային դեղերի նկատմամբ կայունության հսկողություն և կանխարգելման ռազմավարություն, ապա մինչև 2050 թվականն աշխարհում կգրանցվի 10 մլն մահվան դեպք՝ պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ1000տրլն դոլար: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է, քանի որ շատ դեպքերում այն կիրառվում է ոչ միայն բուժական նպատակով, այլև աճը խթանելու համար: Սակայն դեղակայուն մարմինները կարող են կենդանիներից անցնել մարդուն և առաջացնել բազմաթիվ առողջական խնդիրներ: Սննդի տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանի խոսքով. Եթե այդ օրը անասունը մի քիչ թույլ է, չպետք է աննմիջապես նրան հակաբիոտիկ տալ, քանի որ հակաբիոտիկի չարաշահումը բերում է վատ հետևանքների, ինչպես նաև պետք է պայքարել քաշի խթանիչ հակաբիոտիկների դեմ և սննդային հավելումների մեջ հակաբիոտիկների քանակի նվազեցման համար»: