A
A
Բոհեմիկ կյանք՝ Գեղարքունիքում (տեսանյութ)
Մեկ տարի առաջ Գոհար Մնացականյանը ընկերներին ասաց, որ ուզում է Սևանում բոհեմային միջավայր ստեղծել, արվեստանոցի նման մի տեղ, ուր կհավաքվեն քաղաքի բոհեմային կերպարները: Ասացին՝ չի աշխատի: Մեկ տարի անց ընկերները, ու ոչ միայն Սևանից, երեկոները գալիս են «Բոհեմ» կոչվող թեյատուն, բայց ոչ թեյ խմելու: Ասում են՝ այստեղ մթնոլորտն ուրիշ է՝ ազատ ու հարմար՝ բանավիճելու, ստեղծագործելու համար: