Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)

Հասարակություն
arcrun-1

Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ–ն կրել է մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է»,- գրել է նա: Հիշեցնենք, որ վթարի արդյունքում մահացել է 4 ժամկետային զինծառայող: Մեքենայում գտնվել են 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ։ Թե որն է վթարի պատճառը, Հովհաննիսյանի խոսքով, առայժմ հայտնի չէ: «Դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել՝ մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն, և վստա՛հ եղեք, որ եթե կան մեղավորներ, ապա անպայման խստորեն կպատժվեն: ՀՀ ԶՈւ–ն իրականացնում է ինտենսիվ մարտական պատրաստություն և զորավարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: Իսկ նման դեպքերում, ցավոք, երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից: Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար»,- գրել է ՊՆ խոսնակը: