Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նախկին պատգամավորը ԼԳԲՏ-ի նկատմամբ կդրսևորի «ամենատղայական» վերաբերմունք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
aj-a

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը հետապնդում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որոնք պատրաստվում են Հայաստանում կոնֆերանս անցկացնել: Թե որտե՞ղ կանցկացվի կոնֆերանսը հայտնի չէ, օրը հստակեցված է՝ նոյեմբերի 15-18: Նախկին պատգամավորն ամեն ինչ անելու է կենֆերանսը տապալելու համար, հիմնավորումը մեկն է՝ մեր ավանդապահ ազգին հարիր չէ նման միջոցառումը: «Ես իրենց հետապնդում եմ, թող տեղն ասեն՝ վերաբերմունքը կտեսնեն: Մեր վերաբերմունքը լինելու է ամենակոշտ, ամենա մեր ազգին հարիր, ամենատղայական, նայած թե ինչ վերաբերմունք իրենք կդրսեւորեն: Ամեն ինչի պատրաստ եմ, այդ էլ ասեմ, դրա մեջ կարծում եմ ամեն ինչ ասված է»,-նշեց նախկին պատգամավորը: Ախոյանը հասկանում է, որ հակաքարոզչությունը, այդքան խոսելն իր մեջ վտանգներ պարունակում է, սակայն միեւնույն ժամանակ վստահ է, որ անգործությունից եւ անտարբերությունից մեծ հանցագործություն գոյություն չունի. «Ինչի՞ առաջ է կանգնած այսօր մեր երկիրը: Մենք չենք ուզում, որ մեր ամենաանառիկ պատնեշները մենք զիջենք, այլ ելք չունենք, թող գնան ընտրեն ուրիշ վայր, այլ երկրներում անեն: Դա երեւույթ է, որը կա, բայց քարոզելն՝ անթույլատրելի է: Մենք մեր երեխաներին ի՞նչ ենք ասելու, որ սա նորմա՞լ է»: