Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

22 տարվա ազատազրկում «Իսլամական պետության» 22-ամյա հայ համակրին. Առավոտ

Հասարակություն
dat_islam-2

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 31-ին 22 տարվա ազատազրկման է դատապարտել Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Արգո» վաճառատան դիմաց 102-րդ ռազմաբազայի 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաև Դմիտրիի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանին։ 20 տարի նախատեսվել է սպանություն կատարելու, երկու տարի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։ Հիշեցնենք՝ «Արման Ջանջուղազյանին մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ. ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը՝ դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով վերջինիս»: Ավելին՝ այստեղ