Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազնավուրի անունը կենդանի պահելու միակ միջոցը նրա երգերը հնչեցնելն է. Կարինե Հակոբյան (տեսանյութ)

Հասարակություն
arvest

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը անընդունելի է համարում «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերափոխելու առաջարկը:  «Շառլ Ազնավուրի անունը կենդանի պահելու միակ միջոցը նրա երգերն անընդհատ հնչեցնելն ու լսելն է: Նրա մեծությունը երաժշտության  մեջ է»: Հրապարակախոսի համոզմաբ պետք է նաև համապատասխան լինեն կառույցն ու նրա անունը: Արվեստագետ Ռուբեն Բաբայանն էլ հակառակ կարծիքն ունի: Ասում է, որ հրաշալի նախաձեռնություն է: «Շառլ Ազնավուրը համաշխարհային երևույթ է, նրա անունով օդանավակայան կոչելը էքսկլյուզիվ կլինի»: Նա նաև առաջարկություն արեց, որ Երևանի Ամիրյանը փողոցը ևս անվանափոխեն Շառլ Ազնավուրի անվամբ: Գրող Մերուժան Տեր-Գուլանյանն էլ, անդրադառնալով նոր կառավարության այն որոշմանը, թե կրթության և գիտության նախարարությունը այլևս չի բաժանորդագրվելու  «Անդին»  թերթին, նշում է, որ թեև տպաքանակը կնվազի, բայց ոչ ոք հույս չունենա՝ այն չի փակվելու: Անդրադառնալով Մշակույթի նախարարության աշխատանքին՝ Տեր-Գուլայնանն ընդգծեց. «Նախկինում գրքերը, որոնք հրատարակվում էին, դրանց 20 օրինակը տալիս էին հեղինակին և մնացածը տանում էին գրապալատ: Նոր նախարարը մի լավ որոշում կայացրեց, այդ գրքերը անվճար բաժանել Հանրապետության բոլոր գրադարաններին»: