Դա դատավոր չի, դա ֆայլաբազարի գողական դեմք ա. Հայկազ Մակարյան (տեսանյութ)
Նորք-Մարաշի զինված խմբի անդամներին ազատ արձակել պահանջող քաղաքացիները հավաքվել էին կառավարության դիմաց: Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի ընկեր, իրավապաշտպան Հայկազ Մակարյանի խոսքով գործող մեղադրյալները պետք է ներառվեին համաներման օրենքում և ազատ արձակվեին. «Զինված խմբի անդամներին համաներման օրենքի մեջ չներառելը հավասարության իրավունքի կոպիտ խախտում է, Արթուրին հիմա բանտում պահելը իրավաչափ և օրինաչափ չէ»: Նրա կարծիքով այս գործով դատավորն ու դատախազն իրենց կոռեկտ չեն պահում. «Դա դատավոր չի, դա ֆայլաբազարի գողական դեմք ա, նա դատավոր կոչվելու բարոյական իրավունք չունի»: Իրապաշտպանը զինված խմբի գործողությունները բացատրում է նրանով, որ Արթուր Վարդանյանը գիտեր հայ-ադրբեջանական ռազմական էսկալացիայի մասին. «Արթուրը հետախույզ ա, ինքը գիտեր, ասում էին ցանկացել է նախագահի ինքնաթիռը խոցել, խեղճ Սերժ Սարգսյան, քոռանամ ես, այ ապուշներ, մեղադրանք առաջադրելուց գոնե մի քիչ կապակցված, դե յուրե հիմնավորված արեք»: Հայկազ Մակարյանը շեշտում է՝ շարունակելու են ակցիաները: