Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահագրգիռ քննարկում տեսչական մարմնում

Պաշտոնական
snund1

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել «Վիստաա» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների, ինչպես նաև Ագրոբիզնես հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Լուսինե Թադևոսյանի հետ: «Վիստաա»-ի փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Ֆերմերից ֆերմերին» ծրագրի շուրջ համագործակցության մանրամասները: «Մենք պատրաստ ենք համագործակցել և յուրաքանչյուր արտադրողի աջակցելու համար ներդնել մեր բոլոր կարողությունները»,- ասել է տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Կազմակերպության տնօրեն Մերի Նիկողոսյանը, գնահատելով արագ արձագանքելու և բանավոր խոսքը գործնական դաշտ տեղափոխելու պատրաստակամությունը, ընդգծել է, որ համագործակցությունն արդյունավետ իրականացնելու բոլոր նախադրյալներն առկա են: Կողմերը համաձայնեցրել են համագործակցության նպատակները, ծրագրերը և ժամկետները: Ագրոբիզնես հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Լուսինե Թադևոսյանի հետ քննարկման ընթացքում պարոն Ավետիսյանն իր մտահոգությունն է հայտնել թե սպառողների, թե տնտեսավորողների և թե ՍԱՏՄ տեսուչների կրթական մակարդակի վերաբերյալ: Նա  ընդգծել է, որ խնդիրները շատ են և պետք է բոլոր ուղղություններով լուրջ ջանքեր ներդրվեն: ՍԱՏՄ ղեկավարը նաև ներկայացրել է դրանց հնարավոր լուծումների ուղիները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մշտական համագործակցության մասին: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն