Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Թորոսյանը՝ բուժաշխատողին ծեծի ենթարկելու դեպքի մասին (տեսանյութ)

Հասարակություն
arsen-torosyan

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Արագածում հիվանդի հարազատների կողմից ծեծի ենթարկված բուժաշխատողի դեպքին` գրառում կատարելով ֆբ-յան էջում. «Խիստ դատապարտում եմ բռնության ցանկացած դեպք, առավել ևս երբ այն կիրառվում է բուժաշխատողի նկատմամբ՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ։ Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պարզել դեպքի բոլոր մանրամասները և մեղավորներին ենթարկել խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»։