Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկվում է «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանել Շառլ Ազնավուրի անունով

Հասարակություն
zvartnoc

Մշակույթի նախարարությունը նախաձեռնում է քննարկումներ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու թեմայով։ ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրում է մասնակցելու՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկմանը: Եթե ցանկանում եք կարծիք հայտնել վերոնշյալ հարցի վերաբերյալ, խնդրում ենք մինչև ս. թ. նոյեմբերի 5-ը լրացնել հայտաձևը: Կարող եք հայտաձևի միջոցով նախապես Ձեր կարծիքն ուղարկել նախարարություն՝ լրացնելով «Տալ կարծիք» դաշտը: Քննարկման օրվա, ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտնենք դիմումների ժամկետի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում: