Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալների հարազատների բողոքի ակցիան (տեսանյութ)

Հասարակություն
cuyc

Համաներման նախագծի քննարկմանը զուգընթաց, Ազգային ժողովի բակում բողոքի ակցիա էին իրականացնում ցմահ դատապարտյալների հարազատները: Նրանք պահանջում են, որպեսզի համաներման նախագծի մեջ լրացում արվի և այն տարածվի նաև ցմահների վրա: Ակցիայի մասնակից Ֆենյա Քոչարյանը նշեց, որ պետք է ցմահ դատապարտյալների գործերով վերանայում լինի: «Տղաս մեկ հոգու ցուցմունքով, առանց հիմքերի, փաստերի ցմահ ազատազրկման է դատապարտվել: Պահանջս է, որ նախագծի մեջ վերանայեն ցմահ դատապարտյալների գործերը»: Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից Սմբատ Հովակիմյանը նշեց, որ պայքարում է, որպեսզի համաներումը ազդի նաև 18 տարեկանից ցմահ դատապարտված մարդկանց վրա: «Եկել ենք այն պահանջով, որ գոնե այդ մարդկանց գործերը վերանայվեն»: