Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիեւում սակուրաներ են տնկել ի հիշատակ Շառլ Ազնավուրի

Հասարակություն
sakura

Կիևի հայ համայնքի ակտիվիստները Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում, որտեղ հայկական խաչքար է կանգնեցված՝ սակուրաներ են տնկել՝ ի հիշատակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը: Ծառերի տնկմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության կրոնների և ազգությունների վարչության պետ Անդրեյ Յուրաշը, Ուկրաինայի հայերի միության, ինչպես նաև Կիևի հայ համայնքի և երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ: