Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի փոխարեն՝ ՆԱՏՕ և ԵՄ. Եվրոպամետ կուսակցություն է ստեղծվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tigran

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը կուսակցություն է հիմնում՝ Հայաստանի Եվրոպական կուսակցություն անվամբ: «Անհրաժեշտ համարեցինք ստեղծել կուսակցություն, որը կունենա ընդգծված եվրոպամետ ուղղվածություն: Մեր նպատակն է, որ Հայաստանը անդամակցի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին»,- նշեց նա: Ըստ Խզմալյանի՝ Հայաստանը պետք է օր առաջ դուրս գա ԵԱՏՄ և ՀԱՊԿ համակարգերից: Ըստ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արամ Ավետիսյանի՝ ողբերգություն չի լինի, եթե չհասցնեն մասնակցել արտահերթ ընտրություններին, սակայն ամեն ինչ անելու են, որպեսզի մասնակցեն: Տիգրան Խզմալյանի խոսքով՝ եթե մասնակցեն ընտրություններին, ապա հնարավոր է այլ համախոհ ուժերի հետ մասնակցեն: «Պատրաստ ենք համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ նույն գաղափարներն ունենք՝ կապված ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հարցերի շուրջ»: