Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ նախագահը շնորհավորել է Ավստրիայի ազգային տոնի կապակցությամբ

Պաշտոնական
ARMEN-SARGSYAN

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության  Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենին ու Ավստրիայի բարեկամ ժողովրդին տոնի կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց և բարօրություն։  «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխըմբռնման և բարեկամության ոգով զարգացող հայ-ավստրիական հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու մեր երկրների միջև առկա բազմաշերտ կապերի խորացմանը»,-մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը։