Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միացյալ նահանգներն ասում է՝ եկեք ձեզ օգնենք, Հայաստան. քաղաքագետ (տեսանյութ)

Հասարակություն
Levon

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը տարածաշրջանում իրենց հետաքրքրության մասին, քաղաքագետ  Լեւոն Շիրինյանի կարծիքով մեկ բան է նշանակում, որ Հարավային Կովկասը միայն ռուսական ազդեցության գոտի չէ:  Ըստ քաղաքագետի՝ Բոլթոնի կարեւորագույն  հայտարություններից  էր նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենքի վաճառքի արգելքի վերանայումը: «Միացյալ նահանգներն ասում է՝ եկեք ձեզ օգնենք, Հայաստան, որպեսզի Հայաստանին Ադրբեջանի միջոցով ճնշելու ռուսական քաղաքականությանը վերջ տանք: Սա բացառիկ բան է, այսինքն՝ Հայաստանը դուրս բերենք ռուսական քաղաքականության շրջագծից, որը միշտ Ադրբեջանը դիտել է առաջին պետություն՝ Հայաստանին ճնշելու համար:  Դրա մեջ եմ տեսնում զենքի ավելի որակյալ մատակարարման մասին խոսքը»,- ասաց քաղաքագետը: