Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է. «Արդարացում» նախաձեռնություն

Հասարակություն
shant7

«Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե քանի ամիս է՝ Շանթին խնդրում եմ, որ բանտից դուրս գա։

Պարոն Նիկոլ Փաշինյան.

Պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Դա ձեր լիազորությունների նույնքան վերազանցում է, որքան դատավորներին զանգելը: Շանթը քրեական հանցագործ չէ՛, որի պատիժը կարելի է մեղմել, պատժաչափը կրճատել, կամ պարզապես ներել: Շանթը հայ ժողովրդի, հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, նաև ձեր կողմից ճանաչված քաղբանտարկյալ է, և նրա արդարացումն ու ազատությունը, ոչ թե իր կամ իր փաստաբանների, այլ Ձեր՝ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի, պարտականությունն է: Կարծում եմ սեփական փորձով արդեն համոզվել եք, որ ամբոխահաճ հռետորաբանությունը արդյունավետ, բայց ժամանակավոր միջոց է: Դրան անպայման հետևում է իրականությանն առերեսվելու հրամայականը: Իր ողջ գիտակցական կյանքը Հայաստանի անկախության ու ապագաղութացման պայքարին նվիրած առաջամարտիկին բանտում պահելով, նոր, «ազատ», «արդար» և «թափանցիկ» ընտրություններով ստեղծվելիք իշխանությունը նոր Հայաստա՞նը, թե՞ ռուսական կայսրության նորացված գաղութն է կառավարելու:

 

«Արդարացում Շանթ Հարությունյանին»

քաղաքացիական նախաձեռնության համակարգող   Արամ Ավետիսյան