Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արվեստագետները գոհ են կադրային քաղաքականությունից

Հասարակություն
arvestagetner

Արվեստագետ Դավիթ Գասպարյանը հեղափոխությունների  օրինաչափության երեք օրինակ է բերում. «Թեկուզ երեք փսլնքոտ, բայց մերը: Խելոքները մտածում են՝ կյանքը փոխելու մասին, դժբախտաբար սրիկաներն էլ վայելում են հեղափոխության  պտուղները և երրորդը՝ հեղափոխությունը լափում է իր զավակներին»: Այս երեք օրինաչափություններից ոչ մեկն էլ չեղավ Հայաստանում: Դավիթ Գասպարյանը կարևոր է համարում Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ կան բարիկադներ կանգնեցնելու և  բարիկադներ քանդելու ժամանակներ: «Կա պայքարի ժամանակ, և կա հաշտության ժամանակ, և հենց այդ հաշտության ժամանակն է, որ  շուրջդ ես նայում, նոր կադրեր փնտրում, ոչ միայն նրանց, որոնք հետդ քայլել են, այլև մասնագետների ես բերում գործի գլուխ»: Արթուր Մեսչյանի և Հունան Պողոսյանի նշանակումները դրական է համարում արվեստագետը: Ըստ նրա՝ Արթուր Մեսչյանը արտակարգ լավ և բարձր որակով է նախագծել Կոմիտասի թանգարանն ու Մատենադարանի երկրոդ մասնաշենքը: Իսկ Հունան Պողոսյանի նշանակումն էլ ողջունում է.  «Նա ուժային կառույցում երկար ճանապարհ անցած մարդ է: Առհասարակ մարդը համակարգի մեջ է իրեն դրսևորում, կոռուպցիոն համակարգի մեջ ինքն էլ ուզի, չուզի դառնալու է այդպիսին, չուզի այդ օղակից դուրս կգա, իր փոխարեն  ուրիշը կգա»: Քանդակագործ Լևոն  Թոքմաջյանն էլ, արձագանքելով Արթուր Մեսչյանի նշանակմանն, ընդգծեց, որ շատ կցանկանար, որ նա ավելի շուտ նշանակվեր այդ պաշտոնում, որպեսզի Երևանը ծայրահեղ վիճակում  չհայտնվեր, չկառուցվեին էլիտար միանման շենքեր, որտեղ ոչ մի  ճարտարապետական լուծում չկա: