Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԳԲՏ-քրիստոնյաների կոնֆերանսը առաջին քայլն է ամրագրելու միասեռականության երեւույթը. Կոմիտաս Վարդապետ (տեսանյութ)

Հասարակություն
Komitas

Նոյեմբերի 15-16 Հայաստանում կայանալիք ԼԳԲՏ-քրիստոնեաների կոնֆերանսը առաջին քայլն է ամրագրելու միասեռականուիթյան երեւույթը Հայաստանում: Ահազանգում է  Կոմիտաս Վարդապետը: «Միասեռականությունն այսօր պարտադրվում է որպես երեւույթ, մենք այսօր ինչ-որ անում ենք... Մեր բարոյական արժեքները հիմնված են քրիստոնեական արժեքների վրա՝ ամեն ինչով: Այն, որ մենք տակավին ամոթի գիտակցությունը ունենք մեր մեջ, խոսում է այն մասին, որ բարոյականությունը ամրագրված է մեր մեջ եւ այդ բոլորն ուզում են արմատախիլ անել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայր Կոմիտասը: Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցչի խոսքով՝ իրենք թույլ չեն տա նման երույթ. «Որովհետեւ սա նշանակում է մեր ժողովրդի կործանումը, մեր ժողովրդի այլասեռումը, որովհետեւ, եթե մարդկությունը դեմ է գնում բնության օրենքիներին, դա նշանակում է՝ ինքն իրեն դատապարտում է ոչնչացման: Նայեք՝ ամենապարզ բանը, գերտեխնիկան մտցրեցին պտուղների մեջ եւ այսօր հայտարարում են, որ այդ բոլորը քաղքցկեղածին է: Ուրեմն՝ մենք պետք է իմանանք, որ բնության դեմ կատարվող ամեն մեկ երեւույթ ծնում է քաղցկեղ»: