Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանակով հարվածել է պարանոցին

Պաշտոնական
15403023442281

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գեղհովիտ գյուղի գերեզմանատանն իր ներկայությամբ նույն գյուղի բնակիչ 1975 թ. ծնված Սմբատ Ը.-ն, առաջացած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1973 թ. ծնված Արսեն Մ.-ի պարանոցի հատվածին և դիմել փախուստի:  Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 14.45-ին, Սմբատ Ը.-ն բերման է ենթարկվել Մարտունու բաժին: Հարուցվել է քրեական գործ: Նա ձերբակալված է: Հանցագործության գործիք ծալովի դանակն առգրավվել է: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն: