Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Ընտրական օրենսգիրքը բոլորովին ձեռք չէր տալիս ՀՀԿ-ին. Արշակ Սադոյան

Քաղաքականություն
Arshak-Sadoyan

Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը ցավալի է համարում երեկ ԱԺ-ի չընդունած նոր Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագիծը: «Նոր Ընտրական օրենսգիրքը բոլորովին ձեռք չէր տալիս ՀՀԿ-ին, դրա համար էլ նրանք բոյկոտեցին նիստը»: Եթե ընտրությունները լինեն հին օրենսգրքով, պետք չէ հույսը դնել ռեյտինգային ընտրակարգի վրա: Հավանական է, որ ՀՀԿ-ն նույնիսկ անցողիկ շեմը չհաղթահարի և չանցնի խորհրդարան: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Արշակ Սադոյանը նշեց, որ իր կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին: Ըստ Արշակ Սադոյանի, ընտրություններին հնարավոր է մասնակցեն դաշինքով: Այդ առիթով դիմելու են բոլոր քաղաքական ուժերին:  «Մենք պատրաստվում ենք ստեղծել նախընտրական դաշինք, որի խմբակցության հիմնական նպատակներից մեկը պետք է լինի համազգային կառույցների համակարգի ձևավորումը աշխարհով մեկ, քանի որ մեր դաշինքի ծրագիրը պետք է լինի ժողովրդավարական և կոռուպցիայի դեմ»: