Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը եւ Հրանտ Մելքումյանը կրկին հաղթանակ տարան

Սպորտ
2-25

Հայաստանի շախմատիստները երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան բրիտանական Մեն կղզում անցկացվող շախմատի միջազգային խոշոր մրցաշարում եւ շարունակում են ընթանալ առաջատարների խմբում: Երկրորդ տուրում մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով առավելության հասավ գերմանացի Դենիս Վագների նկատմամբ, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով պարտության մատնեց միջազգային վարպետ Իլյա Շնեյդերին: Նրանք այժմ 2-ական միավորով բաժանում են 1-19-րդ տեղերը: Այսօր կայանալիք 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ԱՄՆ ներկայացնող 18-ամյա հայազգի շախմատիստ Սամուել Սեւյանի հետ: Հրանտ Մելքումյանի մրցակիցն է ռուսաստանցի գրոսմայստեր Պավել Տրեգուբովը: Բրազիլիան ներկայացնող հայազգի շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 2-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել ուկրաինացի Պավել Էլյանովի հետ եւ այժմ 1,5 միավորով կիսում է 20-55-րդ տեղերը: Նրա առաջիկա մրցակիցը վիետնամցի գրոսմայստեր Լե Կյանգ Լյեմն է: