Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծխախոտի դեմ պայքարը կվերահսկվի այնպես, ինչպես երթևեկության կանոններն են վերահսկվում» (տեսանյութ)

Հասարակություն
arsen

Առողջապահության նախարարության  ծխելու դեմ պայքարի փոփոխված նախագիծը նպատակ չունի գումարներ հավաքել։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ նպատակն այլ է. «Ընդամենը կանխարգելելու համար է, որովհետև դու չես ուզում տուգանել մարդուն, դու ուզում ես, որ նա չխախտի արգելքը»: Արսեն Թորոսյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ծխախոտը այն հիմնական ռիսկի գործոնն է, որը դառնում է  մահացության պատճառ. «Դա սրտանոթային հիվանդություններն են եւ քաղցկեղը»: Ծխախոտի դեմ պայքարի վերահսկողությունը լինելու է այնպես, ինչպես վերահսկվում են օրինակ ճանապարհային երթեւեկության կանոնները: Վերահսկելու մեխանիզմները տարբեր են լինելու՝տարբեր  մարդկանց կողմից: