Պուտինի վարկանիշն ընկել է
Սոցհարցումները փաստում են, որ վերջին շրջանում Ռուսաստանի կառավարության և Վլադիմիր Պուտինի վարկանիշը անկում են ապրել, սակայն սա ըստ Սանկտ-Պետերբուրգի «Ֆոնտանկա» ցանցային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Գորշկովի, ցուցիչ չէ: Նրա խոսքով, 2010-ին էլ ընկած էր ու վարկանիշը մոտավոր նույն տոկոսն էր կազմում: Իսկ 2014-ին նախագահ Պուտինի վարկանիշը գրանցեց անսպասելի բարձր արդյունք: «Հարցը, կարծում եմ, այլ հարթության վրա պետք է նայել,- ասում է նա -Կարևորը այն է, որ ժողովրդն անվստահություն է հայտնում և հարցումների արդյունքը 75 տոկոս կգրանցի, թե 25, սա ըստ իս, երկրորդական է: «Ֆոնտանկա»-ն, ի դեպ, մեծ ճանաչում և վստայություն վայելող լրատվամիջոց է: Հարցին, թե որքանով այսօր խոսքի ազատություն ունեն և անկախ են ռուսական լրատվամիջոցները, գլխավոր խմբագիրը պատասխանեց, որ խոսքի ազատությունը այս կամ այն չափով եղել է բոլոր ժամանակներում, չնայած խիստ գրաքննությանը անգամ խորհրդային տարիներին: Անկախ լրատվությունը առաջին հերթին ապահովում է բանիմաց, պրոֆեսիոնալ անհատ-լրագողը: «Այսօր տեղեկատվական օվկիանոսում, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ,- ասում է Ալեքսանդր Գորշկովը,- իսկ նա, ով ճշմարիտ ինֆորմացիա է ցանկանում ստանալ՝ անկասկած կստանա: