Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղատնտեսության նախարարությունը մեզ պետք չէ, փակեք. ֆերմեր (տեսանյութ)

Հասարակություն
Region-fffCapture-1

Լոլիկի սղության պատճառը ցեցն է, այն մուտք է գործել Հայաստան Թուրքիայից դեռ տարիներ առաջ, ասում է Ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը: «Նախկին գյուղնախարարության կողմից ոչինչ չարվեց, եւ ամեն տարի լոլիկը սկսեց թանկանալ: Եթե համատարած պայքար չտարվի, ապա մյուս տարի ավելի վատ կլինի: Լուծումը արդեն ֆերմերից կախված չէ, այն պետք է լուծվի պետական մարմինների կողմից: Հակառակ դեպքում Հայաստանը կդառնա լոլիկ ներկրող երկիր»: Ֆերմերները կարեւորում են նաեւ գյուղնախարարի դերը: «Թող նորմալ նախարար նշանակվի, ոչ թե դոմինոյի նման քար լինի: Այնպիսի մարդ լինի, ում կոշիկները կցեխոտվեն դաշտերում»,- ասում է ֆերմերը: Գյուղացու հետ կառավարությունը պետք է աշխատի, ասում է ֆերմեր Արմեն Սիմոնյանը: «Թեկուզ ինֆորմացիա թող տրամադրեն, բայց դա էլ չեն անում: Նախարարությունը մեզ պետք չէ, փակեք ու պետական միջոցները մի փչացրեք: Ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը աշխատում է դոտացիայով, միայն Հայաստանում է, որ աշխատում է վարկերով: Մենք լքված ենք կառավարության կողմից, մեր պահանջն է, որ հաշվի նստեն մեզ հետ եւ կիսեն մեր դարդը»: