Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի բերքի տոնին ներկա է եղել ՀՀ նախագահը

Պաշտոնական
armen-3

Նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում: Նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։ Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և տոնավաճառի այցելուների հետ, վայելել արցախցու հյուրասիրությունը: