Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միայնակ Գայլը» կհուղարկավորվի Եռաբլուրում

Քաղաքականություն
Arayik-Khandoyan

Արցախյան ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը», կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում։ «Մենք թույլտվությունը տվել  ենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Արայիկ Խանդոյանը մահացել է  հոկտեմբերի 10-ին՝ սրտի կաթվածից։Նա պարգևատրվել է Արցախի և ՀՀ-ի «Արիություն», «Մարտական ծառայություն», «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։ Սակայն, բողոքելով իշանությունների վարած քաղաքականությունից 2015թ. հրաժարվել է այդ մեդալներից։