Անտարբերության մատնված մարդիկ
«Նախկին կառավարության ներկայացուցիչների թեթև ձեռքով վաճառվեց «Նորք» հոգեբուժական կենտրոնը, և հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները զրկվեցին արտահիվանդանոցային ծրագրերից, առավոտյան խնամքի կենտրոնի ծառայություններից և ամենակարևորը՝ «Զիպրեկսա» դեղահաբը փոխարինվեց տեղական անորակ դեղամիջոցով,- Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ՝պատմեց. «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա»-ի տնօրեն Կարինե Թոիխիկյանը,- արդեն 17 ամիս է կենտրոնի 300 շահառուները զրկված են պետության հոգածությունից: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բազմաթիվ շահառուներ մատնված են անտարբերության ու անպաշտպան են, զրկված են իրենց հավաքատեղից ու միմյանց հետ շփվելու հետաքրքիր, ջերմ մթնոլորտից »: Կենտրոնի շահառունեից տիկին Անահիտը պատմում է . «Տեղական դեղամիջոցը ընդհանրապես չի օգնում, չի անցկացնում ագրեսիան, չի հանգստացնում: «Զիպրեկսա» ընդունելուց հետո կենտրոնի շատ շահառուներ կարողանում էին նորից վերադառնալ իրենց նախկին կյանքին, աշխատել, ամուսնանալ ու երեխաներ ուեննալ: Նոր դեղահաբը կարողանում է սուր վիճակից հանել, բայց այն չի օգնում անգամ նախկին դեղամիջոցի կեսի չափ»: «Առաջին փսիխոտիկ էպիզոդիկ կլինիկա»-ի շահառուներից Լիլիան նշեց, որ նախկին տարիներին հոկտեմբերի 10-ը բավական հետաքրքիր են նշել՝ կինոթատրոն ու թանգարաններ գնալով կամ էլ մի քանի օրով որևէ տեղ հանգստանալով և այդ ամենը լիովին անվճար. «Մենք՝ կենտրոնի շահառուներս, միշտ ջերմ ու լավ մթնոլորտում ենք գտնվել: Ես հիմա արդեն առողջ հոգեբանությամբ եմ ապրում իմ ընդունած դեղամիջոցների ու կլինիկայի շնորհիվ և շատ կցանանայի, որպեսզի իմ ընկերներին նույնպես տրվեն այդ հնարավորությունները։ «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնի մասին հիվանդներից շատ բացասական բաներ եմ լսել, որ նրանք մատնված են անուշադրության, հիմա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող իմ ընկերների համար դժվար է նոր կենտրոն գտնելը»: Կարինե Թուխիկյանը եզրափակեց զրույցն ասելով, որ եթե այս կոչը կրկին անպատասխան մնա առողջապահության նախարարության կողմից, նրանք կդիմեն վարչապետին։